ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Նոր կուսակցություն՝ հին մոտիվներով

Նոր կուսակցություն՝ հին մոտիվներով
16.09.2014 | 14:05

Երիտասարդության միավորում և ծրագրերի կազմում: Ահա այն հիմնական հարցը, որի շուրջ իր գործունեությունը կծավալի նորաստեղծ լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյանը։ Վերջինս նշել է, թե իր կուսակցությունը պայքարելու է գործազրկության ու ծայրահեղ աղքատության վերացման համար, կազմակերպելու է հանրահավաքներ ու զանգվածային այլ միջոցառումներ, պայքարելու է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, և չնայած Հայաստանը հարկադրված գնում է դեպի ՄՄ, բայց իրենք համագործակցելու են եվրոպական մի շարք կազմակերպությունների հետ: Հարությունյանի խոսքով՝ կուսակցությունն ունի 3000 անդամ, որոնցից ակտիվ են 600-700-ը:

Նորաթուխ կուսակցության ղեկավարը, մեծ հաշվով, նոր բան չի ասել՝ նկատի ունենալով, որ նշված հարցերը ժամանակ առ ժամանակ բարձրացվում են արդեն «ստաժավոր» կուսակցությունների կողմից՝ ժամանակի ու իրավիճակի թելադրանքով: Թե ինչ նոր երանգ պիտի բերի իր հետ այս կուսակցությունը, ժամանակը ցույց կտա, միայն նկատենք, որ մինչ 2017-ի խորհրդարանական ընտրությունները դեռ շատ կուսակցություններ ու ՀԿ-ներ կբացվեն՝ քաղաքական արևի տակ մի ոտքի տեղ գրավելու ակնկալիքով: Ցավոք, նախադեպերը ավելի քան խոսուն են:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ